Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1902 թ. ապրիլի 18-ին աշխարհում առաջին անգամ հանցագործի ճանաչման համար կիրառվել է դակտիլոսկոպիա
Քրեագիտությունը դակտիլոսկոպիայի կիրառման առաջին և ամենակարևոր ոլորտն է: Դակտիլոսկոպիան մարդ-անհատի նույնականացման մեթոդ է մատնահետքերով, որը հիմնված է մաշկի նկարի յուրահատկության վրա:
Նրանք չեն փոխվում կյանքի ընթացքում և մաշկի վնասվածքներից հետո նախկին տեսքով վերականգնվում են:
Դակտիլոսկոպիայի մեթոդի հիմքում ընկած է անգլիացի Ուիլյամ Գերշելի գաղափարը, ով առաջ է քաշել մարդու մաշկի ափային մակերևույթի պատկերի անփոփոխության հիպոթեզը: Գաղափարը ծնվել է հեղինակի երկար հետազոտությունների արդյունքում, ով ծառայում էր որպես ոստիկանական չինովնիկ Հնդկաստանում և հետազոտությունների համար լայն «դաշտ» ուներ:
1895 թ. անգլիացի մարդաբան և հոգեբան Ֆրենսի Գալտոնը («Մատնահետքեր» գրքի հեղինակ) հասավ դակտիլոսկոպիայի ներդրմանը՝ որպես քրեական հանցագործների գրանցման մեթոդ արդեն Անգլիայում:
1902 թ. ապրիլի 18-ին Դանիայում առաջինն աշխարհում կիրառվել է դակտիլոսկոպիան հանցագործի ճանաչման համար, արդեն այդ տարվա սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում հանցանքի վայրից մատնահետքերն առաջին անգամ օգտագործվեցին հանցագործության մեջ կասկածյալի հանդեպ մեղավորության ապացույց:
Հաջորդ 15-20 տարիների ընթացքում դակտիլոսկոպիկ մեթոդների կիրառումը իրենց պրակտիկայի մեջ ներառեցին աշխարհի տարբեր երկրներ: Ավելի վաղ այդ ոլորտի մասնագետները մատնահետքերը համեմատում էին «ձեռքով», արդյունքում մատանհետքերի համեմատության սկզբունքն ավտոմատացվեց:
Յուրաքանչյուր երկրում կա մատնահետքերի իր էլեկտրոնային բազան: Ընդ որում կան իրավապահ մարմինների տվյալների բազա, որտեղ պահպանվում են երբևէ բանտարկված մարդկանց մատնահետքերը, կա նաև տվյալների բազա, որը «կամավոր» է համարվում: Եթե մարդը գրանցում է անցել, և նրա քարտը բազայում կա, նրան հեշտ են ճանաչում:
Այսօր դակտիլոսկոպիայի կիրառման պրակտիկ մեթոդները շատ լայն են: Քրեագիտությունը մինչ օրս շարունակում է մնալ նրա կիրառման առաջին և ամենակարևոր ոլորտը: Համակարգչային տեխնիկայի զարգացումը թույլ է տվել մատնահետքերի սկաներներ ստեղծել, որը հաստատում են անհատական համակարգիչների, բջջային հեռախոսների, կրիչների վրա և այլն: Փականները, չհրկիզվող պահարանները` սարքավորված նման սկաներներով, կարելի է բացել մատի պարզ հպմամբ:
Այսօր դակտիլոսկոպիան թույլ է տալիս նշանաբառի փոխարեն օգտագործել ընդամենը մատնահետք` այդ կերպ ապահովելով թվային ինֆորմացիայի և գաղտնի տվյալների հուսալի պաշտպանություն:
Կարդացեք նաև
Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Այդ ժամանակվանից ի վեր, ամեն տարի սեպտեմբերի 9-ին...
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս...
Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...
1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային...
Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող...
Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...
Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված...
Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ...
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...
1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...
Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը (World Refugee Day), որը հաստատվել էր...
1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն